26 04 2022

Մենք մեր բաժին դիմադրությունը սկսում ենք Տիգրանաշենից. Գերասիմ Վարդանյան



Մենք արձագանքելով համազգային հանրահավաքի կոչին և խորհրդանշական ՀՀ չորս վայրերից քայլերթին, սկսում ենք քայլերթ մեր կետից՝ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքից: Քայլերթի ժամանակ ասաց ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանը:

«Այս հողը, որի վրա մենք հիմա կանգնած ենք, Նիկոլը և իր խունտան համարում են ադրբեջանական: Մենք սա խորհրդանշական ենք համարում, եկել ենք այստեղից սկսելու և ասելու, որ սա հայկական հող է և թուրքին չենք զիջելու: Սա մեր հայրենիքն է, եկել ենք այստեղից քայլելու, հաստատելու, պնդելու, որ սա մնալու է հայկական: Մենք մեր բաժին դիմադրությունը սկսում ենք Տիգրանաշենից»: 

Հիշեցնենք, որ ընդդիմությունն ապրիլի 25-ից երթեր են սկսել ՀՀ տարբեր մարզերից դեպի Երևան։ Առաջինը սկսվել է Տավուշից` Իջևան քաղաքից։ Միաժամանակ Երևանում մեկնարկել է «Դիմադրություն» շարժումը, որոնք մինչ ընդդիմության մյուս անդամները տարբեր մարզերից կհասնեն Երևան, մայրաքաղաքի տարբեր հատվածներում պատրաստվում են իրազեկման ակցիաներ իրականացնել։

Այսօր՝ ապրիլի 26-ին, Կայարանից՝ Սասունցի Դավթի արձանի մոտից, կմեկնարկի «Դիմադրության շարժման» իրազեկման ակցիան։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ