ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր՝ ապրիլի 23-ին մասնակցեց Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին նվիրված ջահերով երթին։ Նա երթի մասնակիցներին միացավ Հանրապետության հրապարակից եւ որդու՝ Լևոն Քոչարյանի, «Հայաստան» դաշինքի անդամների ուղեկցությամբ քայլեց դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
Ծիծեռնակաբերդի բարձունքում Լեւոն Քոչարյանը NEWS.am–ի հետ զրույցում ասաց, որ այս տարվա երթի բազմամարդությունը ցույց է տալիս, որ ժողովրդի մի զգալի մաս անտարբեր չէ Հայաստանին եւ Արցախին այսօր սպառնացող վտանգներին։
«Սա ցույց է տալիս, որ մեր ժողովրդի մի զգալի մաս անտարբեր չէ եւ հասկանում է այն վտանգները, որ կան, եւ մեր կոչով դուրս է եկել՝ հասկանալով, որ մեր միասնությամբ եւ վճռականությամբ պիտի կանխենք այդ վտանգները»,– նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը