Այսօր սպասվում է ամենկարևոր իրադրաձություններից մեկը, ժամը 18:00-ին մենք կհավաքվենք Ազատության հրապարակում, և երթով կմիանանք Հանրապետության հրապարակ՝ ջահերով երթ իրականացնող մեր մյուս հայրենակիցներին: Ազատության հրապարակում լրագրողի հարցին ի պատասխան ասաց «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը:
«Բոլորին սպասում ենք Ազատության հարպարակում, որպեսզի ամփոփենք այս օրերի ընթացքում մեր կատարածը, մեր ապագա անելիքները և շարժվենք ջահերով երթ իրականացնենք»:
Ինչ վերաբերում է նրան՝ արդյոք պայքարը չի բաժանվում, երբ տարբեր խմբեր են մասնակից, Բաբայանն ասաց. «Բոլորովին, որովհետև, ի վերջո, բոլորի նպատակը մեկն է՝ պահպանել Հայաստանի Հանրապետությունն ու Արցախը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը