Այսօր Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը նշում է ծննդյան 96-ամյակը, ինչի կապակցությամբ Royal Windsor Horse Show-ը թագուհու նոր լուսանկար է հրապարակել։
Կադրում տարեց միապետը կանգնած է երկու ճերմակ ձիերի մեջտեղում: Նա լավ ու առույգ տեսք ունի: Գաղտնիք չէ, որ թագուհին հայտնի է ձիավարության հանդեպ մեծ սիրով:
Daily Mail-ը գրում է, որ թագուհին այս տարի ծննդյան տոնը դիմավորում է Սանդրինգհեմում` մտերիմների շրջապատում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը