Այսօր Նիկոլ Փաշինյանը մեր ճգնաժամի դեմքն է, ինչ-որ իմաստով մեր ազգային նսեմացման, մեր կորուստների խորհրդանիշն է, և նա այն մարդն է, ով շարունակում է մեզ տանել կորուստների ճանապարհով: Ազատության հրապարակում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Արար» հիմնադրամի հիմնադիր Ավետիք Չալաբյանը:
«Հասկանալի է, որ այսպես չի կարող շարունակվել, և այս վարչակարգը, որը բացարձակ քաղաքակաապես սնանկ է, այլևս որևէ հեռանկար չունի գործելու և պետք է հեռանա: Հետո երկրորդ հարց է գալիս՝ ինչպես պետք է նա հեռանա, որ երկիրը ցնցումների մեջ չհայտնի, որովհետև մենք գիտենք, որ մեր երկրի շուրջն ատամները սրած սպասում են մեր թշնամիները: Այդ իմաստով մենք գտնվում ենք երկու քարի արանքում, մուրճի և զնդանի արանքում, պետք է դա հստակ գիտակցել»:
Ավելին՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը