Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին` Շանթ Բագրատյանը, ազատ է արձակվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Ավելի վաղ, ՔԿ-ից նշել էին, որ 27–ամյա Շանթ Բագրատյանը ձերբակալվել է Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (խուլիգանություն, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով) հարուցված քրեական գործի շրջանակներում:
Հիշեցնենք, որ Սերգեյ Բագրատյանի որդու կազմակերպած ծեծկռտուքի մասին Yerevan.Today-ը գրել էր դեռ ապրիլի 13-ին։ Հայտնել էինք, որ, մեր ունեցած տեղեկություններով, մտնելով վայքեցու աշխատասենյակ, Բագրատյանի որդին և ընկերները ձեռքին ծանր առարկայով հանկարծակիի բերելով, 28 տեղից հարվածներ են հասցրել նրան՝ հասցնելով այն վիճակին, որ արնաշաղախ վիճակում վերջինիս տեղափոխել են հիվանադանոց։
Դեպքից հետո ծեծի ենթարկված քաղաքացին փորձել է իր հարաբերությունները պարզել Բագրատյանների հետ, սակայն, ինչպես հայտնում է մեր աղբյուրը, Սերգեյ Բագարտյանը սկզբում փորձել է կոծկել որդու արարքը՝ ասելով, որ ներողություն կխնդրի, այնուհետև հայր և որդի ասել են՝ լավ են անում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը