18 04 2022

25000 երեխայի ճակատագիր խեղվեց․ զոհվածների հարազատները Փաշինյանի դեմ հաղորդում ներկայացրին



Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի՝ 44-օրյա պատերազմում զոհված տղաների հարազատները Փաշինյանի դեմ հաղորդում ներկայացրին ՀՀ գլխավոր դատախազություն:

«ՀՀ ԱԺ-ում ապրիլի 13-ին վարչապետի կողմից հնչել են այնպիսի ձևակերպումներ, որոնք մեզ  հիմք են տալիս հաստատված համարելու, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողությունները սկսվել  են իրականացվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իմացությամբ։ Ինչպես նաև պաշտոնական լիազորությունները չարաշահելու արդյունքում։ Նիկոլ Փաշինյանի գործողություններում առկա է ՀՀ  քրօրենսգրքի մի շարք հոդվածներով նախաեսված հանցագործությունների հանցակազմ։ Մենք  այսօր խոսում ենք 25000 երեխաների ճակատագրի մասին, որոնք խեղվել են»,- հանցագործության մասին հաղորդումը ներկայացնելիս ասաց զոհված զինվորի հարազատներից։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ