Մետրոպոլիտենի օդափոխության համակարգի ձեռքբերման հարցով երեք մասնակից կա, գտնվում է գնահատման փուլում, միաժամանակ, բանակցություններ են լինելու, լրացուցիչ կտեղեկացնեմ: Այս մասին ապրիլի 18-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի ղեկավար Գևորգ Ավետիսյանը:
«Պարո՛ն Ավետիսյան ջան, երկու հարց ունեք զեկուցելու, չե՞ք կարում իմանաք, գոնե էդ հարցը ճշտեք, նոր եկեք: Էլ կարամ ձեզ բան չհարցնեմ»,-ասաց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը