«Եթե մենք խնդիր ենք դրել արթնացնել քաղաքացու գիտակցությունը, հնչեցնել տագնապի կոչ և զանգ , որ հայ ժողովուրդ ջան դանակը ոսկորին է հասել , այսպես այլևս շարունակել հնարավոր չէ, այս մարդիկ պետությունը գլորում են դեպի կործանում, պետք է ոտքի կանգնել, պետք է արթնանալ, բռունցքվել ու ասում ենք եկե՛ք Ազատության հրապարակ , որ միասին որոշենք սիրելի՛ հայրենակիցներ , եկեք հրապարակ, որ ձեր փոխարեն չորոշեն , որ միասին պաշտպանենք , արարենք»,-այս մասին Ազատության հրապարակում լրագորղների հետ զրույցւոմ ասաց «Հայրենիք» կուսակցության անդամ Խաչիկ Գալստյանը։
«Բանակցային այն 5 կետերը, որ սկուտեղի վրա ներկայացրել է Ադրբեջանը և գառան հնազանդությամբ ընդունել են այս իշխանությունները, մեր համար անընդունելի են։ 30 տարի այն բանակցային ինստիտուցիոնալ բազան , որ գոյություն ուներ, սրանք ջնջեցին ու իրենց զրոյական կետից սկսեցին , որի կործանարար հետևանքներին ականտես ենք լինում։ Իրենց հռչակած խաղաղության դարաշրջանը հայ ժողովրդի գերեզմանաքարան է»,-ասաց Խաչիկ Գալստյանը։
«Արցախյան շարժումը շարունակվում է և Ազատության հրապարակը նորից պետք է եռա մեր ազգային նպատակներով»,-վստահեցրեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը