31 10 2022

Արցախյան շարժումով կփրկվի Հայաստանը․ Արթուր Խաչատրյան

Արցախյան շարժումով կփրկվի Հայաստանը․ Արթուր Խաչատրյան

Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Արցախյան շարժումով անկախացավ Հայաստանը
Արցախյան շարժումով կփրկվի Հայաստանը
Թորքի թնդանոթի նշանառության տակ ապրող արցախցի հայը հասկանում է ինչ ասել է թորքի, ադրբեջանցու խոստացած խաղաղությունը։ Հայաստանի նախկին սովետական հատվածի հայը դեռ հավատում է այդ ստին։
Արցախն այսօր ընդվզեց, ճիշտ այնպես ինչպես 1988-ի փետրվարի 20-ին։ Արցախի ազգային ժողովը հայտարարություն է ընդունել․
«Արցախը երբեք չի եղել և չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում: Հենց այս գաղափարը պետք է լինի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում:
Ցանկացած փորձ՝ Արցախը բռնակցելու Ադրբեջանին, կհանդիսանա միջազգային իրավունքի կոպտագույն խախտում հայ ժողովրդի նոր ցեղասպանության իրագործման պաշտոնական արտոնագիր, հետևաբար նման բովանդակությամբ փաստաթղթերը Արցախի Հանրապետության համար անընդունելի են:
Հայաստանի Հանրապետության ոչ մի իշխանություն իրավունք չունի հրաժարվելու Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու առաքելությունից կամ ընդունելի համարելու որևէ փաստաթուղթ, որտեղ ինքնիշխան Արցախի Հանրապետության գոյությունը կասկածի տակ կդրվի: Պահանջում ենք Հայաստանի Հանրապետության իշխանություններից` միջազգային հարթակներում հանդես գալ հայկական երկու հանրապետությունների միասնական շահերը պաշտպանելու դիրքերից՝ հիմք ընդունելով առկա հիմնարար փաստաթղթերը, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագիրը և Գերագույն խորհրդի 1992 թվականի հուլիսի 8-ի պատմական որոշումը:»
1988-ին Սովետական Հայաստանի կոմունիստ առաջնորդներն էլ որոշեցին հանուն սովետական ժողովուրդների բարեկամության ուրանալ ու դավաճանել արցախցիներին և ․․․․ նետվեցին պատմության աղբանոց։ Նույնը կլինի հայաստանյան ցանկացած իշխանության հետ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ