15 04 2022

Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի վրա չեմ զարմանում․ նա չի ծառայել, նա ատում է բանակը․ Ալավերդյան



«Տարիներ շարունակ մենք մի քանի փորձագետներով հավաքագրել ենք բոլոր փաստաթղթերը, որոնցով  ապացուցվում են,   որ իրավական առումով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ոչ մի կապ չունի Արցախի հանրապետության հետ։ Որ ասում են միջազգային հանրություն, ադ ո՞ր  միջազգային հանրությունն է , միջազգային հանրություն հասկացություն չկա»,- հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։

«Չեմ զարմանում վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի վրա, նա չի ծառայել, նա ատում է բանակը։ Ատում է որևէ մարտերի մասին խոսելը»,-ասաց Լարիսա Ալավերդյանը՝ հավելելով ․

«Քանի անգամ է ասվել, որ 2018 թվականին իշխանության եկած այս խումբը եկել է Արցախը հանձնելու , Հայաստանն էլ՝ Թուրքիայի կցորդը դարձնելու» ։  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ