15 04 2022

Խնամատար ընտանիքներում խնամք ստացող 91 երեխաների թվին կավելանա ևս 31 երեխա

Խնամատար ընտանիքներում խնամք ստացող 91 երեխաների թվին կավելանա ևս 31 երեխա

Կառավարության որոշմամբ «Խնամատար ընտանիքում երեխայի խնամքի և դաստիարակության աջակցության տրամադրում» միջոցառման գումարները կավելացվեն։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ 2022 թվականին արդեն իսկ խնամատար ընտանիքներում խնամք ստացող 91 երեխաների թվին կավելանա և 31 երեխա։ Արդյունքում ծրագրով նախատեսվող ընտանիքների թիվը փոփոխությունից հետո կկազմի 90 ընտանիք, 122 երեխա։

««Խնամատար ընտանիքում երեխայի խնամքի և դաստիարակության աջակցության տրամադրում» միջոցառման գծով 2022թ. ՀՀ պետական բյուջեով հաստատվել է 126,920.1 հազար դրամ գումար։ Առ այսօր Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների կողմից կնքվել է թվով 59 պայմանագիր 91 երեխայի խնամքի համար, որոնց ընդհանուր գումարը կազմում է 159,566.2 հազար դրամ։ Այն արդեն իսկ բյուջեով հաստատված գումարը գերազանցում է 32,646.1 հազար դրամով։

Քանի որ 2022թ. համար ՊՈԱԿ-ների աշխատավարձի դրույքաչափի բարձրացումը դեռևս քննարկումների փուլում է, իսկ ՊՈԱԿ-ների հետ պայմանագիր կնքելիս հիմք է հանդիսացել ՊՈԱԿ-ի հաստատված հաստիքացուցակը, որով դրույքաչափի բարձրացում չի նախատեսվել, նշված միջոցառման աշխատավարձի հոդվածով մնացել է շուրջ 90,000.0 հազար դրամ չկնքված միջոց։ Սույնով պայմանավորված առաջարկում եմ չկնքված միջոցներից «Խնամատար ընտանիքում երեխայի խնամքի և դաստիարակության աջակցության տրամադրում» միջոցառմանն ուղղել անհրաժեշտ գումարը։

Նախարարությունը ակնկալում է «Խնամատար ընտանիքում երեխայի խնամքի և դաստիարակության աջակցության տրամադրում» միջոցառման իրականացման միջոցով կանխել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված  երեխաների մուտքը հաստատություններ և նպաստել նրանց՝  ընտանիքում մեծանալու հիմնարար իրավունքի իրացմանը։

Նախարարությունը նշում է, որ միջոցառումը կայացած է և դրա ապացույցը՝ տարեց-տարի խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց թվի աճման միտումն է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ