Սա շատ խորհրդանշական օր է և շատ կարևոր է, որպեսզի մենք տարվա մեջ առանձնահատուկ օր ունենանք ու նշենք բոլոր երեխաների պաշտպանությունը: Ֆրանսիայի հրապարակում քայլերթից առաջ Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ելենա Կիրակոսյանը:
«Պետք է ասեմ, որ այս մեկ օրով չի որոշվում երեխաների ճակատագիրը, նրանց պաշտպանված և չպաշտպանված լինելը: Յուրաքանչյուր օր մենք պետք է այնպես ապրենք, որպեսզի մեր երեխաները պաշտպանված լինեն, անվտանգ երկրում ապրեն և վստահ լինեն, որ իրենց հայրենիքում ամեն ինչ կարգին է, ինչի մասին այս պահին չենք կարող խոսել»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը