14 04 2022

Տպավորություն է, որ ծնողներն ու աշակերտները հանցագործ են, սա էլ բերդ է, դպրոց չէ․ ծնող



Տպավորություն է, որ ծնողները հանցագործ են, աշակերտները հանցագործ են, սա էլ բերդ է դպրոց չէ։ դուրս չթողնելու կամ ներս չթողնելու համար փակել են դպրոցի դռները։ Այս մասին լրագրողներին ասաց Չեխովի դպրոցի աշակերտենրի ծնողներից մեկը։

Նշենք, որ Երևանի Ա. Չեխովի անվան հ.55 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար անցկացվում է հերթական մրցույթը։  Երկուշաբթի օրը եղել է   մանկավարժական խորհրդի նիստ, որտեղ նորից ընտրել են ուսուցիչները, հաջորդ օրը` ծնողները, իսկ  այսօր  ընտրություն է  կատարում խորհուրդը, որը կազմված է 9 անդամից. երկուսը մանկավարժներ են, երկուսը` ծնողներ, չորսը՝  լիազոր մարմնի ներկայացուցիչ:

«Ժամանակին ԱԺ-ն էին ժողովրդական այգի դարձրել, փակեցին, հիմա էլ դպրոցներն են փակում։ Խոստացել ենք ոչինչ չանել, թեպետ մի քանի օր երեխաները իրենց բողոքի ձայնն են բարձրացրել, բոյկոտել են դասերը, բայց դա պատճառ է, որ դպրոցի դարպասները փակեն»,-ասաց ծնողը։

 Հիշեցնենք, որ նախկին տնօրեն Գայանե Սարուխանյանի պաշտոնավարման պայմանագիրը լրացել է դեկտենբեի 15-ին, որից հետո , քաղաքապետի որոշմամբ, պաշտոնակատար է նշանակվել նույն դպրոցի երկարամյա մանկավարժ Տաթևիկ Մելքոնյանը՝  մինչև մրցույթի կայանալն ու վերջնական արդյունքների հրապարակումը։  Սակայն  Տաթևիկ Մելքոնյանին այսօր փոխանցել են, որ ինքն այլևս պաշտոնակատար չէ, փոխարենը նշանակվել է մեկ ուրիշը, որը   քաղաքապետի ՔՊ-ի թեկնածու Տիգրան Ավինյանի ընկերոջ կինն է՝ Դիանա Մինասյանը, որը տնօրենի ընտրության առաջին փուլում գրանցել է զրո արդյունք։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ