Իշխանական շրջանակներից սկսել են զոհվածների ծնողների մասին սուտ լուրեր գրել, վարկաբեկել: Այս մասին քննչական կոմիտեի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում ասացին զոհված զինծառայողների մայրերը:
«Շատ ժամանակ ուզում են մարդկանց կյանքի մասին քննարկեն, տեսնեն՝ ո՞վ ինչ է, թող ամեն մեկը քննարկի, թե ովքեր են կաշվից աթոռների վրա նստած, թող իրենք իրենց կայնքը քննարկեն, թե ովքեր են ու ինչպես մեր երեխեքի արյունն ուտելով նստեց: Նախկիններին մեղադրելն ու իրեն արդարացնելն իրեն չի փրկելու, որովհետև ամեն մի ղեկավար, որ նստում է ու նման բաներ են լինում, ինքն է մեղավոր, հատկապես որ ինքն իրեն կոչում է գլխավոր հրամանատար: Գլխավոր հրամանատարը պետք է այն մարդը լինի, ով գոնե զենքից հասկանում է, կամ պատերազմ անցած լինի, իսկ ինքն ընդհանրապես տուպոյ է այդ գործից»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը