14 04 2022

Բավրա գյուղի մոտ երկրաշարժեր են գրանցվել. այն զգացվել է մի քանի քաղաքներում

Բավրա գյուղի մոտ երկրաշարժեր են գրանցվել. այն զգացվել է մի քանի քաղաքներում

Ապրիլի 14-ին, տեղական ժամանակով ժամը 04:13-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 00:13-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.15⁰ և արևելյան երկայնության 43.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.7 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Ղազանչի, Աշոցք, Թավշուտ, Մեծավան, Սարչապետ գյուղերում` 4-5 բալ և Տաշիր քաղաքում՝ 4 բալ ուժգնությամբ:

Նույն օրը տեղական ժամանակով ժամը 05:21-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 01:21-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.16⁰ և արևելյան երկայնության 43.97⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով ևս մի երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Աշոցք և Լոռու մարզի Պաղաղբյուր գյուղերում` 3 բալ ուժգնությամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ