13 04 2022

«Բեսպրեդել»՝ օրը ցերեկով․ Սերգեյ Բագրատյանի որդին, ընկերների հետ, դաժան ծեծի է ենթարկել վայքեցուն

«Բեսպրեդել»՝ օրը ցերեկով․ Սերգեյ Բագրատյանի որդին, ընկերների հետ, դաժան ծեծի է ենթարկել վայքեցուն

Երբեմնի մոլի ԲՀԿ-ական, այժմյան ՔՊ-ի կարկառուն ներկայացուցիչ, Վայոց Ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանը և որդին՝ Շանթ Բագրատյանը փորձում են վախի մթնոլորտ ստեղծելով իրենց հեղինակությունը հաստատել Վայք քաղաքում։ Yerevan.Today-ի տեղեկություններով Բագրատյանի որդին օրերս իր ընկերների հետ դաժան ծեծի է ենթարկել վայքեցի մի քաղաքացու։

Մտնելով վայքեցու աշխատասենյակ, Բագրատյանի որդին և ընկերները ձեռքին ծանր առարկայով հանկարծակիի բերելով, 28 տեղից հարվածներ են հասցրել նրան՝ հասցնելով այն վիճակին, որ արնաշաղախ վիճակում վերջինիս տեղափոխել են հիվանադանոց։

Դեպքից հետո ծեծի ենթարկված քաղաքացին փորձել է իր հարաբերությունները պարզել Բագրատյանների հետ, սակայն, ինչպես հայտնում է մեր աղբյուրը, Սերգեյ Բագարտյանը սկզբում փորձել է կոծկել որդու արարքը՝ ասելով, որ ներողություն կխնդրի, այնուհետև հայր և որդի ասել են՝ լավ են անում։

Բան այն է, որ Բագրատյաններին դուր չի գալիս, երբ իրենց, այս դեպքում՝ ՔՊ-ին հակադրվում են կամ օրվա իշխանությունների դեմ են խոսում Վայքում։ Այս ծեծի դեպքն էլ նման օրինակներից է, երբ փորձել են ճշել ընդդեմ իշխանությունների արտահայտվող քաղաքացուն։

«Բոլորն էլ գիտեն Վայոց Ձորում ով է կանգնած այդ սարսափելի ծեծի հետևում։ Ամեն անգամ ընտրությունների ժամանակ Սերգեյ Բագրատյանը իր անվտանգության աշխատակիցների, տղաների ընկերների հետ Վայք քաղաքը, Վայոց Ձորը խառնել են իրար, խեղճերին փորձել են նեղել, որ իրենց ընտրեն և մարսել են։ Վերջին ընտրությունների ժամանակ էլ նույնն էր։ Սերգեյ Բագրատյանը որևէ կերպ ընդունված չէ Վայք քաղաքում, հատկապես այս դեպքերից հետո բացառվում է՝ նրանք հեղինակություն ունենան»,- նշում է մեր աղբյուրը։

Փաստորեն, ստացվում է, որ «բեսպրեդելի» դեմ պայքարող իշխանության ներկայացուցիչները օրը ցերեկով կարող են մտնել մարդու ախատասենյակ, ծեծել այնուհետև ասել՝ ինչ արել ենք, լավ ենք արել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ