12 04 2022

Ունենք Արցախի պետական դրոշի պղծման հանցափաստ, որի համար մինչեւ 1 տարվա ազատազրկում է նախատեսվում. Կոչուբաև․ News.am

Ունենք Արցախի պետական դրոշի պղծման հանցափաստ, որի համար մինչեւ 1 տարվա ազատազրկում է նախատեսվում. Կոչուբաև․ News.am

News.am-ը գրում է․

Ունենք Արցախի Հանրապետության պետական դրոշի պղծման հանցափաստ. այդ դեպքում պատասխանատվությունն ավելի խիստ է ազատազրկում մինչեւ մեկ տարի ժամկետով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը՝ անդրադառնալով օրերս «Սասնա Ծռեր համահայկական» շարժման անդամների կողմից Արցախի դրոշը ներկելուն։

«Ահաբեկչական խմբավորման անդամները քիչ է գտնվում են քրեակատարողական հիմնարկից դուրս, մի բան էլ՝ նման արարքներ են թույլ տալիս։ Այդ արարքները հատվում են Քրեական օրենսգրքի հետ, մասնավորապես, այդտեղ վանդալիզմի հատկանիշներ կան։ Հասարակական վայրում ակնհայտորեն գույք է պղծվել։ Ընդ որում, Արցախի դրոշը պարզապես գույք չէ, այն բացարձակ արժեք է, եթե չոր իրավաբանության տեսանկյունից նայենք, դա հասարակական վայրում տեղադրված գույք է, որը պղծվել է։ Պետք է առաջացներ վանդալիզմի հատկանիշներով քրեական գործ հարուցում եւ անձի պատժի նշանակում, վանդալիզմի հոդվածով Քրեական օրենսգիրքն ունի պատիժ կալանքի տեսքով առավելագույնը 2 ամիս ժամկետով»,- նշեց Ալեքսանդր Կոչուբաեւը։

Կոչուբաեւը նշեց, որ Քրեական օրենսգրքում կա քրեաիրավական պաշտպանությանը վերցված նաեւ ՀՀ պետական խորհրդանիշերի առնչությամբ հոդված. «Եվ թեեւ Քրեական օրենսգրքի ուղիղ ձեւակերպումից չի բխում, որ Արցախի դրոշը եւս ՀՀ պետական խորհրդանիշ է, սակայն օրենսգիրքն ունի ձեւակերպում առ այն, որ ՀՀ դրոշը, ՀՀ զինանշանը, ՀՀ պետական օրհներգը, ինչպես նաեւ այլ պետության պետական խորհրդանիշներ։ Մենք նաեւ օգտագործում ենք Արցախի Հանրապետություն ձեւակերպումը, ստացվում է, չոր իրավաբանությամբ, գործ ունենք Արցախի Հանրապետության պետական դրոշի պղծման հանցափաստ։ Այդ դեպքում պատասխանատվությունն ավելի խիստ է ազատազրկում մինչեւ մեկ տարի ժամկետով»։

Ըստ փաստաբանի՝ Ոստիկանությունը որեւէ կանխարգելիչ միջոցներ չձեռնարկեց. «Հակառակը այդ գարշելի արարքը հասարակական խորը ընդվզում առաջացրեց եւ ինչ-որ ներգործության ենթարկվեցին այն անձինք, որոնք փորձում էին պաշտպանել Արցախի դրոշը»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ