«Հովհաննեսը և՛ պայքարում, և՛ ընկերությունում մարմնավորում էր կյանքը։ Ես Հովհաննեսին երբեք չեմ տեսել հոգնած, հուսալքված կամ հիասթափված։ Նա «դրայվն» էր և մարմնավորում էր կյանքը։ Պատահական չեն այն խոսքերը, որ Հովհաննեսն իր հետ մեզանից տարավ կյանքը, որովհետև իրապես մեր եռանդն էր։ Երբ հոգնում էին, մեզ քաջալերում էր, երբ հուսահատվում էինք, մեզ ոտքի էր կանգնեցնում։ Մեկ բառով՝ լույսն էր նա, մեր լույսն էր, որը խամրեց»,- Հովհաննսես Հարությունյանի կուսակցական-գաղափարական ընկերը՝ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը՝ Հովհաննեսի հոգեհանգստի արարողության ընթացքում։
Հարցին,թե երբևէ առողջական խնդիրներից դժգոհել է արդյո՞ք, Կոչուբաևն ասաց․ «Երբեք, ընդհանրապես առողջական խնդիրներից չի բողոքել։ Նրա մահն անհեթեթություն էր, մեր միջի առողջն էր Հովհաննեսը։ Նա առողջ էր մինչև վերջ»։
Վերջին հանդիպում ընկերոջ հետ եղել է մահման նախորդ օրը։ Կոչուբաևն ասում է, որ խոսում էր պայքարից, համազգային նպատակներից։
«Հովհաննեսի մտքում հայրենասիրությունը գենետիկայի մակարդակում էր։ Նա հայրենասիրությունից չէր խոսում զուտ հայրենասեր երևալու համար։ Նա ապրում էր Արցախով, պայքարում էր Արցախով և այդ ամենը
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը