12 04 2022

Դավիթի տեսանյութին հա-հա դրած այս կինը, պարզվեց, ՔՊ-ական Գարիկ Սարգսյանի մայրն է… Արամ Գևորգյան

Դավիթի տեսանյութին հա-հա դրած այս կինը, պարզվեց, ՔՊ-ական Գարիկ Սարգսյանի մայրն է… Արամ Գևորգյան

Խմբագիր Արամ Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Երբ ես նկատում եմ, որ մարդիկ թեմային անհամապատասխան արձագանք (սմայլիկ) են դրել իմ գրառումներին, անմիջապես գրում եմ իրենց, որ ուղղեն, ու 99% դեպքերում, անկախ նրանից, որ ֆռենդ չենք, մարդիկ տեսնում են գրածս ու ուղղում, որ անհարման բան չստացվի։ Գիտեմ, որ դա մեծամասամբ պատահական է ստացված լինում։ Անգամ մեկ անգամ ինձ հետ էլ է պատահել։

Ու Դավիթի տեսանյութին էլ այս արձագանքը դրած կնոջը 5 օր առաջ գրել եմ, որ ուղղի, բայց դեռ արձագանք չկա։ Հետո պարզվեց, որ այս կինը քպ-ական գարիկ սարգսյանի մայրն է...

Էսքան մարդու մեջ հենց մենակ էս քպ-ականի հարազատի մոտ հա-հա դնելու անհագ ցանկություն առաջացավ։ Իր որդու սատարած իշխանությունների թեթև ձեռքով էս էրեխեքը անհայր մնացի, 1,5 տարի ա նաև սեփական տանիք չունեն, ու էդ ամենը ահավոր խնդալու ա թվում էս կնոջը... Հետո էլ հարցնում եք, թե ինչու եմ ասում, որ նիկոլականների տված ամեն կոպեկը պիղծ ա:

Իհարկե, չեմ բացառում, որ միամիտ էլ եղած լինի, բայց էդ էլ ա խորհրդանշական, որովհետև հազարավոր մարդկանց մեջ մենակ մեկի մոտ տենց միամիտ բան եղավ ու դա հենց քպ-ականի մայրիկն էր...

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ