13 06 2022

Բա հպարտ կլինես, բա ինչ կանես, տիկին դիլետանտ. Արամ Գևորգյանը՝ Տաթևիկ Ռևազյանին

Բա հպարտ կլինես, բա ինչ կանես, տիկին դիլետանտ. Արամ Գևորգյանը՝ Տաթևիկ Ռևազյանին

Արամ Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«2 տարի լրացավ, ինչ հայկական ավիաընկերություններ ԵՄ սև ցուցակում են։ Որոշումը կայացվել էր 2020 թվականի հունիսի 2-ին՝ Հայաստանի քաղավիացիայի կոմիտեի և հայկական 6 ավիափոխադրողների աշխատանքի վերլուծությունից հետո։ «Սև ցուցակում» Հայաստանը հայտնվել է այնպիսի երկրների կողքին, ինչպիսիք են Աֆղանստանը, Անգոլան, Կոնգոն, Նեպալը, Սուդանը և այլն:

Եվ այսօր, քաղավիացիայի կոմիտեի «նախագահ» Տաթևիկ Ռևազյանը, ով հայերեն կարդալ-գրել չգիտի, մեծ շուքով հայտարարեց, որ ինքը հրաժարական է տալիս ու, որ «հպարտ է այն արդյունքներով, որոնց իր թիմը հասավ»։

Բա հպարտ կլինես, բա ինչ կանես, տիկին դիլետանտ։ Դեռ երկար ժամանակ ձեր անգրագիտության պատճառով ստեղծված աղետները մեզ հանգիստ չեն թողնելու, իսկ դուք 4 տարի ոլորտն ապականելուց հետո հիմա մեծ շուքով հրաժարական եք տալիս, փոխանակ աշխատասենյակից ձեռնաշղթաներով դուրս բերվելուն»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ