11 04 2022

Փաշինյանի օրոք որևէ բողոքի ակցիա ժողովրդի օգտին չի ավարտվել



Օրեր առաջ բողոքի ակցիա էին իրականացնում Երևանի Չեխովի անվան N 55 դպրոցի ուսուցիչները և աշակերտները: Նրանք պահանջում էին տնօրենի պաշտոնում թողնել իրենց նախընտրած թեկնածուին, ոչ թե ինչպես մամուլն է գրում՝ Տիգրան Ավինյանի հովանավորյալին, որը նշանակվել է ԺՊ:

Քաղաքապետարանից, սակայն, նրանց մերժեցին՝ ասելով, որ որոշումն անփոփոխ է: Շաբաթներ առաջ էլ վարորդներն էին դուրս եկել փողոց: Թանկացել էր ԱՊՊԱ-ն: Կառավարությունից ապահովագրողների բյուրո ակցիաներ, ավտոերթեր, փակված փողոցներ: Բայց այս դեպքում ևս իշխանությունն անդրդվելի էր: Որոշումն ընդունված է, փոփոխման ենթակա չէ:

Սա միայն վերջին շրջանի ակցիաների հանգուցալուծումը չէ: Այս իշխանության օրոք անկախ թեմայից, յուրաքանչյուր բողոքի ակցիա չի հասնում իր նպատակին: Մեծ մասամբ երիտասարդների միջոցով իշխանության եկած ուժը ընդառաջ չգնաց անգամ դիմորդներին, երբ նրանցից շատերը այս իշխանության որոշումների արդյունքում դուրս էր մնացել Բուհից:

Դիմորդներին տարան-բերեցին, բողոքի ակցիան պիտակավորեցին, մասնակիցներին մեղադրեցին, հետո համալսարանի փոխարեն ճանապարհեցին տուն: Նույնը տեղի ունեցավ նաև, երբ որոշեցին բողոքի ձայն բարձրացնել 3 միլիոն վարչապետերից գյուղացիներն ու ֆերմերները: Նրանք բողոքում էին սպանդանոցային մորթի դեմ: Կառավարությունը ասաց հուլիսի 1-ից մտնում է ուժի մեջ և վերջ։

Դեպքերը բազմաթիվ են ու ոչ մի պարագայում ակցիա անողները հաջողություն չեն ունենում։ Իշխանությունն արդեն անտեսում է ոչ միայն ժողովրդի բողոքի ձայնը, այլ նաև ազատ կամարտահայտությունը: Տիմ ընտրությունների ժամանակ մի շարք քաղաքներում ժողովուրդը չցանկացավ տեսնել Փաշինյանի թիմակիցներին, ընտրեց իր թեկնածուին: Իսկ իշխանությունը եղունգներով ճանկռելով զավթեց իշխանությունն այդ քաղաքներում: Հաղթած քաղաքապետերին կալանավորեցին, գործարքների գնացին, օրենքի փոփոխություններ մտցրին: Մի խոսքով, ամեն ինչ արեցին, որ ժողովրդի քվեն դառնա առոչինչ:

Իսկ նախկինում ժողովուրդը, որը, ինչպես ասում էին, պատանդ էր իշխանությունների ձեռքին, անգամ չէր կարողանում բողոքի ձայն բարցրացնել, իր անհնազադությունը ցույց տալ, արի ու տես, որ կարողացավ հոսանքի գնի բարձրացումը կանխել, տրանսպորտի թանկացումը թույլ չտալ, հանքի շահագործում կանխել, զբոսայգում բուտիկների տեղադրում կանխել, պարտադիր կուտակայինի օրենքը հետաձգել։ Բազմաթիվ դեպքեր կարելի է հիշել այսպես կոչված՝ նախկիններից, որ քաղաքացիները դուրս են եկել բողոքի ցույցերի և կառավարությունը գնացել է զիջումների։ Իսկ Նիկոլ Փաշինյանի կառավարության պարագայում զիջումն անհնար է․ հասարակության ձայնը, կարծիքը անտեսված է։

Ստացվում է, որ ժողովրդադավրության բաստիոնին արդեն ժողովուրդը պետք  չէ, էլ չեն սիրում ու խոնարհվում, անում են, ինչ ուզում են, ինչպես իրենց է հարմար, բայց դե այդ ամենը ժողովրդի համար է լոզունգի ներքո:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ