11 04 2022

ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 434 դեպք, որից 190-ը՝ արտակարգ

ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 434 դեպք, որից 190-ը՝ արտակարգ

Ապրիլի 4-ից 10-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 434 դեպք, որից 190-ը արտակարգ, այդ թվում՝ 116 հրդեհի, 1 փլուզման, 9 ինքնասպանության փորձի դեպք, 49 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 148 կենցաղային կանչ. տուժել է 89 մարդ։

Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 12 մահ:

Արձանագրվել է թունավորման 6 դեպք:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 37 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 7660 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ