Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը վերադարձել է Մոսկվա, քանի որ միացել է արգելակման համակարգի խափանման մասին ազդանշանը։
Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հայտնել են արտակարգ իրավիճակների ծառայությունների աղբյուրը։
«Ժուկովսկի օդանավակայան է վերադարձել Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը, միացել է արգելակման համակարգի խափանման մասին ազդանշանը»,-ասել է գործակալության զրուցակիցը։
Նշվում է, որ ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը