08 04 2022

Ռուսաստանը մեզ թթվածին է տալիս խաղաղության․ Թաթուլ Մանասերյան



Ամոթ է դարձել բարձրաձայն ասել Հայաստանում, որ ՌԴ-ն մեր բարեկամն է, մեր եղբայրն է։ Մենք պետք է առերեսվենք ճշմարտության հետ՝ Ռուսաստանը մեզ թթվածին է տալիս խաղաղության և դա չգնահատելը անպատվություն է մեր կողմից։ «Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտ ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։

«Մենք այստեղ ենք, որ մեր աջակցությունը հայտնենք Արցախի Հանրապետությանը, ՀՀ-ին և մեր բարեկամ երկին։ Մեր իրականությունը շատ ավելի հստակ է, քան այն, որ ուզում են հեքիաթներով  սնուցել»,-ասաց Մանասերյանը։

Հիշեցնենք, որ մի շարք ՀԿ-ներ «Մայր Հայաստան» հուշահամալիրում իրականացնում են ակցիա՝ ի պաշտպանություն հայ-ռուսական բարեկամության և արցախահայության  անվտանգության։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ