08 04 2022

Ծնում են նոր ծխողների, հետո սկսում տուգանել սրճարանում ծխելու համար․ հոգեբան



ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ծխելու արգելքի օերնքի կիրառման խնդիրների վերաբերյալ բաց քննարկում էր հրավիրված։

Քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում հոգեբան Միհրդատ Մադաթյանը նշեց, որ օրենքը մտածված չէ, և այն նաև քննարկված չէ հոգեբանների հետ, քանի որ կա միջազգային փորձ արգելքների և դրա հետևանքների մասին։

Մասնավորեցնելով հոգեբանը օրինակ բերեց․

«Ծխախոտի տուփերի վրա քաղցկեղի մասին գրելը կամ նկարները բերեց հակառակ էֆեկտը, ծխախոտի վաճառքների թվերն աճեցին։ Մենք պետք է հասկանանք՝ օրենքը հումանիստական հոգատարության, թե՞ ուղղակի քաղաքացուն տուգանքի մատերիալ սարքելու, նոր արգելքներ ստեղծելու օրենք է»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ