07 04 2022

Նարեկին կալանավորեցին ՀՀ դրոշը ծածանելու համար, այսօր իր տղան է իր փոխարեն ծածանում եռագույնը. Հովհաննես Հարությունյան

Նարեկին կալանավորեցին ՀՀ դրոշը ծածանելու համար, այսօր իր տղան է իր փոխարեն ծածանում եռագույնը. Հովհաննես Հարությունյան

Հովհաննես Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Այս նկարը չափազանց կարևոր արձանագրում է անում.

Հանրահավաքի օրը, իմ կողքը կանգնած, ուսերիս նստած՝ Հայաստանի դրոշը ձեռքին ծածանելով, պայքարում էր նաև ընկերոջս՝ Նարեկ Մանթաշյանի տղան՝ Նահապետ Մանթաշյանը։

Այս երևույթը չափազանց խորը արժեքների մասին է.

Նարեկին կալանավորեցին ՀՀ դրոշը ծածանելու համար, այսօր իր տղան է իր փոխարեն ծածանում եռագույնը:

Նարեկին կալանավորեցին որպեսզի ազատվեն նրա ներկայությունից հանրահավաքների ժամանակ, այսօր նրա տղան է ներկա իր փոխարեն այդ հանրահավաքներին:

Նարեկին կալանավորեցին հանուն Արցախի պայքարելու համար, այսօր նրա տղան է իր փոխարեն պայքարում հանուն Արցախի:

Նարեկին կալանավորեցին հայրենիքը սիրելու համար, այսօր իր տղան ապացուցում է, որ ոչնչով չի զիջում հորը:

Այս պայքարը արյան պայքար է, գենի պայքար է, տեսակի պայքար է և այն ուղղակի անհնար է կոտրել:

Պաշտպանելով Արցախը՝ պաշտպանում ենք Հայաստանը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ