«Արցախի համար մտահգությունն ու Հայաստանի ճակատագիրը բերեց Ազատության հրապարակ։ Որևէ ակնկալիք չունեմ ՀՀ օրվա իշխանություններից , հայ ժողովրդի 80 տոկոսը անտարբեր չէ կատարվող իրադարձությունների նկատմամբ»,-այս մասին ասաց հանրահավաքի մասնակիցներից։ Նա տարակուսանք հայտնեց այն կապակցությամբ , որ ՀՀ իշխանությունները երբևէ չեն հայտարարել, որ Արցախը որևէ կարգավիճակով չի լինելու Ադրբեջանի կազմում։
«Առանց Արցախի չեմ պատկերացնում Հայաստանի ապագան»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ Ազատության հրապարակում հրավիրվել է հանրահավաք՝ կուսակցություններին և անհատներին, մտավորականությանը և հասարակական կազմակերպություններին, հայաստանցիներին, արցախահայությանը և Սփուռքին ուղղված կոչով և հատարարությամբ՝ պաշտպանելով Արցախը՝ պաշտպանենք Հայաստանը։
Մնարամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը