04 04 2022

Մի քիչ էլ թողնենք արդեն ապօրինի շինություն կսարքի մայթի վրա. Հրաչյա Սարգսյանը կրկին դժգոհ է



Պարոն Սաֆարյան կենտրոնով ման էի գալիս մեկ էլ Ամիրյանի Սասի մոտ տեսա ինչ-որ մեկն առևտրային կենտրոն է սարքել, վստահ եմ էդտեղ ոչ թե իր ընտանիքն է պահում, օրվա փող է, այլ բիզնես է դրել, ի՞նչ ենք անում դրա հետ: Երևանի ավագանու նիստի ժամանակ դիմելով քաղաքապետարանի պատասխանատու աշխատակցին, ասաց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Պատասխանին, որ արդեն պայմանավորվել են ոստիկանության հետ ուժեղացված ծառայության համար, հետն էլ արդեն 10 միլիոնից ավելի տուգանել են, քաղաքապետն արձագանքեց. «Կարծում եմ, որ ամենօրյա ռեժիմով այդ ուժեղացված ծառայությունը լինի, մեկ ամիս հետո չենք ունենա, բայց ոնց հասկանում եմ արդեն 3-րդ ամիսն է այդտեղ է»:

Ավելին՝ տեսանյութով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ