02 04 2022

Մոտ օրերս կտեսնենք՝ ինչ կոնկրետ քայլեր է պատրաստ անել Հայաստանը․ Բայրամով

Մոտ օրերս կտեսնենք՝ ինչ կոնկրետ քայլեր է պատրաստ անել Հայաստանը․ Բայրամով

«Ադրբեջանն արդեն հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու նպատակով բարձր մակարդակով լուրջ քայլեր ձեռնարկելու պատրաստակամության մասին։ Ադրբեջանական կողմը միշտ է բանակցությունների համար բաց քաղաքականություն վարել։ Գտնում ենք, որ ապրիլի 6-ին նախատեսված հանդիպումը հերթական հնարավորությունն է»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ օրեր անց Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպման առնչությամբ։

«Ադրբեջանական կողմը բացեիբաց արտահայտել է իր դիրքորոշումը։ Չեմ ուզում կանխակալ հայտարարություններ անել, բայց կարծում եմ՝ մոտ օրերս կտեսնենք՝ որքանով լուրջ է Հայաստանը վերաբերվում այդ հարցին, ինչ կոնկրետ քայլեր է պատրաստ անել՝ առաջ շարժվելու համար։ Ադրբեջանի մոտեցումը դրան համարժեք կլինի»,- Բայրամովի խոսքերն է մեջբերել ԱՊԱ գործակալությունը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ