02 04 2022

Պետք է համախմբվել․ Եթե մինչև ապրիլի 5-ը որևէ վատ բան սահմանին չլինի, միանալու ենք հանրահավաքին․ Արսեն Ղուկասյան



Աննա Հակոբյանն իր խոսքերով այնպես արեց, որ ազգաբնակչությունը սկսի զոհերի ծնողներին վատ խոսքեր ասել, որն անթույլատրելի է։ Այս մասին լրագրողներին ասաց անհետ կարածի հարազատ Արսեն Ղուկասյանը։

Արսեն Ղուկասյանի խոսքով ժողովուրդը պետք է ոտքի կանգնի։

«Ժողովուրդը պետք է պայքարի հենց իր համար, իր ազատության, իր երեխայի համար։ Առանց համախմբման մենք պայքար չենք ունենալու, միայն համախմբումով է հնարավոր պայքարել, պետք է վերջապես հասկանան՝ ուր է տանում այս իշխանությունն իրենց»։

Ղուկասյանը նշեց, որ եթե մինչև ապրիլի 5-ը ընդդիմության հանրահավաքը որևէ վատ բան սահմանին չլինի միանալու է հանրահավաքին։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ