01 04 2022

Ուրիշի ոտքը էստեղ չի մտնելու․ Չեխովի աշակերտները դասադուլ են հայտարարել



Չեխովի դպրոցի աշակերտները դասադուլ են հայտարարել և բողոքում են քաղաքապետարանի կողմից Դիանա Մինասյանի տնօրեն նշանակելուց։

Լրագրողներին աշակերտենրից փոխանցեցին, որ իերնք ունեն իրենց թեկնածուն, որը երկար տարիներ աշխատում է դպրոցում, գիտի աշխակերտենրի և թույլ և ուժեղ կողմերը, խոսքը Տաթևիկ Մելքոնյանին մասին է։

«Ինչու են նման նշանակում անում, երբ մենք ունենք մեզ հարազատ մարդ, շատ լավ ճանաչում ենք, բոլորով միաձայն ընտրել ենք Տաթևիկ Մելքոնյանին։ Եվ մենք մինչև վերջ կանգնելու ենք տիկին Մելքոնյանի կողքին։ Մենք համաձայն չենք, որ դրսից մեկը գա մեզ տնօրեն լինի»,-ասաց աշակերտական խորհրդի անդամներից։

Աշակերտական խորհրդի նախագահն էլ փոխանցեց, որ հանդիպել է նոր նշանակված տնօրենի հետ․  «Նոր նշանակված տնօրենը չի աշխատել դպրոցում, աշխատել է միայն համալսարանում և ես վստահ եմ, որ դրանք խիստ տարբերվում են իրարից․․․ Ավելի խելամիտ է աշխատել մարդու հետ, ում ճանաչում ես, քան նրա հետ, ով դպրոցի հետ կապ չունի»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ