Մեծ Բրիտանիայի զինված ուժերի նախարար Ջեյմս Հեփին մեկօրյա այցով Բաքվում է։ Սա այս երկրի զինված ուժերի նախարարի առաջին այցն է Ադրբեջան։ Այս մասին հայտնում է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը։
Այցի շրջանակներում հանդիպումներ կանցկացվեն Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
Քննարկման հիմնական թեմաները կլինեն պաշտպանության ոլորտում Միացյալ Թագավորության և Ադրբեջանի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունը, Ուկրաինայում տիրող իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև չլուծված խնդիրները և խաղաղ գործընթացի վիճակը։ Նախարարը կքննարկի նաև ականազերծման ոլորտում համագործակցությունը։
Նշենք, որ երեկ Հեփին եղել է նաև Վրաստանում, հանդիպել վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և ՊՆ ղեկավար Ջուանշեր Բուրչուլաձեի հետ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը