28 03 2022

Արցախի նախագահի աշխատակազմում տեղյակ չեն՝ որտե՞ղ են ապաստանել Փառուխ գյուղից տեղահանված բնակիչները. Փաստինֆո

Արցախի նախագահի աշխատակազմում տեղյակ չեն՝ որտե՞ղ են ապաստանել Փառուխ գյուղից տեղահանված բնակիչները. Փաստինֆո

Արցախի նախագահի աշխատակազմում տեղյակ չեն՝ որտե՞ղ են ապաստանել Ասկերանի շրջանի Փառուխ գյուղից բռնի տեղահանված մի ողջ գյուղի բնակիչներ, որոնք Ադրբեջանական ռազմական ագրեսիայի արդյունքում, դեռևս մարտի 24-ին, տարհանվել են գյուղից։

Այս մասին «Փաստինֆո» լրատվականին հետ զրույցում ասում է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը, հորդորելով հարցի վերաբերյալ պարզաբանումներ փորձել ճշտել Ասկերանի վարչական շրջանի պատասխանատուներից։

Լրատվամիջոցի մեկ այլ հարցի՝ արդյո՞ք իրականությանը համապատասխանում են լուրերը, թե նախորդ գիշեր ադրբեջանական Զինված ուժերը ծանր հրետանի են բարձրացրել դեպի Քարագլխի ուղղությամբ, որտեղ նաև 3 նոր դիրք է տեղակայվել, Արցախի նախագահի խոսնակն արձագանքում է՝ իրավասու չէ պատասխանել այդ հարցին, լրատվամիջոցին ուղղորդելով՝ հարցի առնչությամբ պարզաբանում ստանալու համար դիմել Պաշտպանության բանակի մամուլի ծառայություն։

Ասել է թե՝ Արցախի նախագահը ոչ տեղահանվածների հարցերով է զբաղվում, ոչ էլ Արցախի անվտանգության ապահովման։

Աղբյուր` Փաստինֆո

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ