28 03 2022

Ես հիմա ո՞նց ասեմ՝ Երասխում սկսվել է այդ պրոցեսը, թե չէ․ Գնել Սանոսյան



Երասխում տեղային հետքաշումների գործընթացը սկսվե՞լ է, թե՞ ոչ ․ լրագրողների հարցին ի պատասխան տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշեց․

 «Ես հիմա ո՞նց ասեմ՝ Երասխում սկսվել է այդ պրոցեսը, թե չէ։ Ամեն հարց ունի ոլորտային պատասխանատու։ Ձեզ չթվա, որ ես ոչ մի բան չգիտեմ, բայց այն, ինչ իմ տիրույթում չէ, եկեք ես չպատասխանեմ, որովհետև դուք հիմա մեր երկրի անվտանգությանն առնչվող շատ կարևոր, նուրբ  հարցեր եք տալիս, ես նախարար եմ, իմ մեկ անզգույշ միտքը, նախադասությունը,  կարող է մեզ վնասել։ Դուք ինձ տանում եք այլ տիրույթ, ասում եք՝ պատասխանեք։  Ինչո՞ւ պատասխանեմ։  Կան համապատասխան գործընկերներ, որոնք շատ հստակ գիտեն դրա լուծման եղանակները, պատկերացումները, թե ոնց պետք է գնանք առաջ ու գիտեն, թե այս պահին ինչ է տեղի ունենում»։

 Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ