28 03 2022

Քննարկվում է Ռուսաստանից գազը ռուբլով գնելու հարցը․ Գարեգին Բաղրամյան

Քննարկվում է Ռուսաստանից գազը ռուբլով գնելու հարցը․ Գարեգին Բաղրամյան

Կառավարությունում քննարկվում է Ռուսաստանից գազը ռուբլով գնելու հարցը, բայց ինչ զարգացում, ընթացք կա, չեմ կարող ասել։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։

«Որպես հանձնաժողովի նախագահ և իմ իրավասության շրջանակում  կգերադասի, որ ավելի  հաստատուն փոխարժեքով առնեին գազը։ Կարելի է, իհարկե, զարգացնել գնային  քաղաքականությունը, ունենալ բանաձևային տեսք, ցանկացած  պահի փոխարժեքով ճշգրտված լինի, բայց քանի դեռ նման քայլի չենք գնացել, ունենում ենք տարեկան գին, ինչքան ավելի կայուն փոխարժեքով լինի գազը, այսինքն տարվա ավարտին  «Գազպրոմում» դրական կամ բացասական էֆեկտն այդ մասով  շատ ավելի քիչ կլինի և հաջորդ  սակագանի վերանայման ժամանակ ավելի քիչ գումար կփոխհատուցվի»։

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչո՞ւ անհրաժեշտություն եղավ նման քննարկումների, Գ. Բաղրամյանն ասաց. «Չեմ կարող պատասխանել։ Քանի որ արժեզրկվել է ռուբլին, ենթադրում ենք, որ այդ մասով կարող ենք լրացուցիչ օգուտներ ունենալ, բայց  դա պետք է ավելի երկար ժամանակով գնահատել, կարող է դա  շատ կարճաժամկետ լինել։ Պետք է գնահատենք,  թե մեզ  համար որ փոխարժեքով է ավելի ձեռնտու գնել։ Այդ հարցին կդժվարանամ պատասխանել,  պետք է նայել ընդհանուր մակրոտնտեսական տեսանկյունից։ Կարծում եմ՝ պետք է լինի շահագրգիռ քննարկում էկոնոմիկայի նախարարության,  Կենտրոնական բանկի հետ, հասկանալու համար ռուբլու անցնելու սխեման մեզ համար ձեռնտու է, թե ոչ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ