Մարտի 27-ին, ՀՀ հաշմանդամային սպորտի Ֆեդերացիայի նախաձեռնությամբ կայացավ 2022թ.-ի հաշմանդամային բազկամարտի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցում էր 73 մարզիկ։ Նրանց թվում էին նաև պատերազմին մասնակցած՝ հաշմանդամություն ունեցող տղաներ։ Մրցաշարն անց կացվեց միջազգային չափորոշիչներին համապատասխան՝ ըստ դասակարգումների, քաշային կարգերի և ըստ տարիքային խմբերի: ՀՀ հաշմանդամային սպորտի Ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ստեփանյանի խոսքով լավագույններից կազմվելու է հավաքական, ովքեր մասնակցելու են մայիսին Ռումինիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը