Ապրիլի 4-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի կողմից կազմակերպված հաշմանդամային բազկամարտի առաջնությունը։
ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ստեփանյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ առաջնությանը մասնակցել են տարբեր հաշմանդամություն ունեցող 64 մարզիկներ:
«Այս առաջնության հիմքում ընտրելու ենք լավագույններին, անցկացնենք հավաքներ և մասնակցենք միջազգային մրցաշարերին»,- նշեց Սարգիս Ստեփանյանը։
Նա նաև հայտնեց, որ վերջին պատերազմից հետո հաշմանդամություն ձեռք բերած շուրջ 7 մարզիկ կա, որոնք մասնակցում են նաև բազկամարտի առաջնությանը։
ֆեդերացիայի պատասխանատու քարտուղար Ոսկան Մարգարյանն էլ նշեց, որ հետագայում նախատեսել են նաև հաշմանդամային հրաձգություն մարզաձևը․ որովհետև պատերազմից հետո կան տղաներ, որոնք լավ հրաձիգներ են և պետք է օգտագործենք նրանց հմտությունները։ Սա ևս մեկ առիթ է հաշմանդամություն ունեցող անձանց կողմից ՀՀ դրոշը պատվով բարձր պահելու»։
Առաջնությանը ներկա էին նաև բազմաթիվ հյուրեր, որոնց թվում էր նաև Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ Լևոն Քոչարյանը։
«Հատկապես մեր նման երկրում, որտեղ պատերազմներ են եղել և հենց վերջին պատերազմից հետո ցավոք ունենք մարդկանց մի մեծ թիվ, ովքեր հաշմանդամության կարգ են ձեռք բերել և նրանք պետք է ադապտացվեն այս նոր իրավիճակին և կարծում եմ՝ ամենաարդյունավետ միջոցներից մեկը սպորտի մեջ ակտիվ ներգարավվածությունն է»,- ասաց Լևոն Քոչարյանը։
Նշենք, որ առաջնության մասնակցիները պարգևատրվել են մեդալներով և գավաթներով։
Մեզ հետ զրույցում մազրիկներից Արևիկ Մելքոնյանը նշեց, որ առաջին անգամ է ֆեդերացիայի շրջանակներում մասնակցում մրցումների և իր հաղթանակը նրան ոգեշնչել է, որ էլ ավելի պրոֆեսիոնալ մակարդակում զբաղվի սպորտով։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը