27 03 2022

ՔՊ-ականները «շրջապատել» են Ուրցաձորի ընտրատեղամասերը․ 168.am

ՔՊ-ականները «շրջապատել» են Ուրցաձորի ընտրատեղամասերը․ 168.am

168.am-ը գրում է․
«Վաղ առավոտից Ուրցաձորի ընտրատեղամասերի մոտ կուտակումներ է ֆիքսել՝ թե՛ մարդկանց, թե՛ ավտոմեքենաների: Ընդ որում, ավտմեքենաներում ևս քաղաքացիներ կան, որոնք, ըստ երևույթին, հետևում են ընտրատեղամասեր ժամանող քաղաքացիների հոսքին»:

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ ընտրատեղամասերը «շրջապատած» անձինք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աջակիցներն են:

Հիշեցնենք, որ Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում այսօր համայնքի ղեկավար են ընտրում: Ընտրություններին մասնակցում են երկու ուժ՝ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» և «Իմ հզոր համայնք» կուսակցությունները։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու ցուցակը կազմված է 81 թեկնածուից․ ցուցակը գլխավորում էՔՊ-ական, Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար, Փաշինյանի սանիկ և մտերիմ Գարիկ Սարգսյանը։

«Իմ հզոր համայնք» կուսակցության ցուցակում ընդգրկված են ավագանու 80 թեկնածուներ․ ցուցակը գլխավորում է «Իմ հզոր համայնք» կուսակցության ներկայացուցիչ Սպարտակ Թարթիկյանը։ Ավագանու թեկնածուներից 65-ը նույնպես ներկայացնում են «Իմ հզոր համայնքը», 2 թեկնածու ներկայացնում է ՀՀԿ-ն, 1-ը՝ ՀՅԴ-ն, մնացած 11-ն անկուսակցական են։

 

Ավելին՝ ավագանու ՔՊ-ական թեկնածու, Ուրցաձոր վարչական բնակավայրի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի (ԺՊ) ամուսինը:

Տարածքում գտնվողներից մեկն էլ պարբերաբար հանդիպում է ընտրական տեղամասերից դուրս եկող ՔՊ-ի վստահված անձանց հետ ու զանգեր կատարում:

Մի պահ լարված իրավիճակ առաջացավ, ՔՊ-ականներն ընտրատեղամասի դիմաց հարձակվեցին «Իմ հզոր համայնք» կուսակցության վստահված անձի վրա:

  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ