17 05 2021

Էդ կապիտուլյանտին չպետք է թողնել, որ անգամ ամբիոնին մոտենա, էլ ուր մնաց հարց տան. Ռաֆիկ Անդրեասյան



«Ոչ ոք հայի ձայնին արժանի չէ, բացի՝ «Հայաստան» դաշինքից և «Պատիվ ունեմ» դաշինքից»,- համոզմունք հայտնեց Ուրցաձոր համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը՝ Yerevan.Today-ի  հետ ունեցած զրույցում։ Ավելին, մեր զրուցակիցն իր խոսքում կոչ արեց իր համախոհներին  ընտրությանը ձայն տալ այդ  երկու դաշինքներին։

Համայնքի ղեկավարից նաև հետաքրքվեցինք այն խնդիրների մասին, որոնց այսօր բախվում է գյուղացին։

«Գնացեք որևէ խանութ և ուրիշ բան մի ասեք, ասեք ձեր պարտքացուցակը տվեք, պարտքը բերում տալիս են, հաջորդ ամիս նորից պարտք։ Երեք տարի առաջ խանութ էին  մտնում  5 հազար դրամով, այդ գումարով  մեկ  շաբաթվա սնունդ էին առնում,  այսօր ադ նույնն առնում են 10  հազար դրամով, բայց ոչ աշխատավարձն է բարձրացել, ոչ էլ՝ նոր բան է փոխվել»,- նշեց Ռաֆիկ Անդրեասյանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ