Ադրբեջանական «Ազերգազը» հայտարարել է, թե Ստեփանակերտի գազամատակարարումը կվերականգնվի մարտի 28-ից։
Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը, «Ազերգազը» հայտարարել է, թե չնայած ձյան տեղումներին, իրենք միջոցներ են ձեռնարկում բարդ տեղանքում վթարի հետևանքները վերացնելու համար։
Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ գազատարը տարիներ շարունակ առանց տեխսպասարկման է աշխատել, ինչն էլ վերջին օրերին հանգեցրել է գազամատակարարման խնդիրների։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը