25 03 2022

Համացանցում տեսանյութ է հայտնվել թշնամու զորքի առաջխաղացման մասին



Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է ադրբեջանկան զորքն այս պահին էքսկավատորով  փորձում ձների միջով ճանապարհ բացել երեկ զավթած Արցախի Փառուղ գյուղից  դեպի Ստեփանակերտը վերահսկող լեռնային բարձունքներ, բայց նաև ռուսական դրոշներով տանկեր են տեղակայված այդտեղ։ Ըստ ամենայնի՝ բանակցություններ են ընթանում:

Նշենք, որ Արցախի իշխանությունները մինչ այս պահին չեն հաղորդում թարմ տեղեկատվություն երեկ վերսկած ագրեսիայի մասին, մինչդեռ Փառուխի նակին գյուղապետը լրատվամիջոցներին հայտնել է, որ Փառուխը զավթված է երեկվանից իսկ ստատեգիական նշանակության Քարագլուխ կոչվող բարձունքն արդեն կիսով չափ հասցրել է թշնամին նվաճել, հիմա փորձում է իր զորքով հաստատվել նաև այդտեղ:

«Փառուխը վերցրել են, հիմա էլ Քարագլխում են հաստատվում։ Ո՞վ է ասում, որ Փառուխը հետ են վերցրել, ինչ ասում են, սուտ են ասում»-, ասել  է Փառուխի նախկին գյուղապետ  Արտյուշա Միքայելյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ