Ազգային ժողովը չընդունեց ԱԺ պատգամավորներ Իշխան Սաղաթելյանի, Արամ Վարդևանյանի ու Աղվան Վարդանյանի կողմից ներկայացված «Քրեական օրենսգրքում լրացում կատարելու» մասին ու «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու» մասին օրենքների նախագծերի փաթեթը:
Հիշեցնենք, որ ներկայացված նախագծով առաջարկվում էր քրեականացնել ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված որևէ արտահայտություն: Մինչ քվեարկությունը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու նախագծին:
Վարման կարգով հանդես եկած «Հայաստան» խմբակցության պատգամավոր, նախագծի համահեղինակ Արամ Վարդևանյանն էլ ասաց․ «Ցավալի է, որ իշխող խմբակցությունը դեմ քվեարկեց ՀՀ տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելը քրեականացնելու մասին նախագծին։ Սա հերթական ցավալի հանգամանքներց էր», - ընդգծեց Արամ Վարդևանյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը