19 03 2022

Մանկավարժական համալսարանի ռեկտոր ընտրվեց պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանը

Մանկավարժական համալսարանի ռեկտոր ընտրվեց պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանը

Կայացավ Մանկավարժական համալսարանի Խորհրդի նիստը, որի ժամանակ համալսարանի ռեկտոր ընտրվեց պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանը:

Օրակարգում ռեկտորի ընտրության հարցն էր, առաջարդրված միակ թեկնածուն հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Սրբուհի Գևորգյանն էր: Նիստին ներկա էին Խորհրդի բոլոր` 20 անդամները: Առաջադրված ռեկտորի թեկնածուն ներկայացրեց բուհի զարգացման գործողությունների իր ծրագիրը: Սրբուհի Գևորգյանն առանձնացրեց բուհի զարգացման  առաջնահերթությունները, ներկայացրեց առաջիկա տարիների տեսլականն ու անելիքները մանկավարժական կրթության ճգնաժամի համատեքստում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ