Հայաստանի ջրամատակարարման օպերատոր «Վեոլիա ջուր» ընկերությունը դիմել է ՀԾԿՀ՝ ջրի սակագինը շուրջ 43,7 դրամով թանկացնելու հայտով։ Մեկ խորանարդ մետրն առաջարկում են դարձնել 223,7 դրամ՝ ներկա 180 դրամի փոխարեն։
Հայտի ուսումնասիրության ժամկետը 80 օր է, եթե հաստատվի, ուրեմն 2022թ․ հունվարի 1-ից ուժի մեջ կմտնի նոր սակագինը։
Ի դեպ, սա Նիկոլ Փաշինյանի տապալած խոստումներից մեկն է։
2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ՝ նոյեմբերի 27-ին, Նիկոլ Փաշինյանը Ալավերդի քաղաքում հայտարարեց․ «Կառավարության ու «Վեոլիա ջուր» ընկերության բանակցությունների արդյունքում որոշվել է, որ մինչև 2024 թվականը Հայաստանում խմելու ջրի թանկացում տեղի չի ունենալու։ Այս հենքի վրա ՀՀ կառավարությունը, Հայաստանի հանրությունը նոր հարաբերություններ կկառուցեն ֆրանսիական կազմակերպությունների հետ։ Սա «Վեոլիա ջրի» ու մեր կառավարության համագործակցության առաջին լուրջ օրինակն է»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը