ՀՀ-ն դիմել է մեզ` Ղարաբաղի բնակիչներին օգնություն ցուցաբերելու նպատակով աջակցություն տրամադրելու խնդրանքով: Այդ մասին ուրբաթ Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ առաքելությանն առնչվող հարցերով նիստում հայտնել է ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, փոխանցում է РИА Новости-ն:
«Մենք մշտական կապի մեջ ենք մեր հայաստանցի գործընկերների հետ: Մեզ դիմել են աջակցության խնդրանքով` մասնավորապես` Ղարաբաղում իրադարձությունների հետ կապված տանիքից զրկված քաղաքացիներին տրամադրվելիք սոցիալական օգնության ֆինանսական ապահովման համար»,-նշել է նա: «Ներկայումս մենք մշակում ենք առաջարկներ»,- ասել է Սիլուանովը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խնդրել է ֆինանասների նախարարին զեկուցել, երբ առաջարկները պատրաստ լինեն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը