03 09 2020

Մեր ապրուստի միջոցը ՌԴ-ում է, ապրելու ձև չունենք այստեղ. Բողոքի ակցիա



Ռուսաստանի Դաշնություն մեկնելու պահանջով քաղաքացիներն սեպտեմբերի 3-ին նորից Կառավարության շենքի դիմաց էին, նրանք պահանջում են կառավարությունից ժամկետների հստակեցում:

«Իմ բնագավառի գործը Հայաստանում չի լինի, իմ կլիենտուրան, գործը դրսումա, տնեցիներս էնտեղ են։ Վիճակ չկա, ժողովուրդը պետքա ձայնը բարձրացնի, ղեկավարությունը դա լսելի պետք է դարձնի, հաշվի նստի ժողովրդի հետ։ Տարբեր խմբեր եկել են այստեղ պայքարելու, հույսները կտրել են, պետք  է պայքարենք, որ հարցը լուծեն։ Կեսը դուրս են քնում, կեսը բարեկամի տունը, կեսի ընտանիքը դուրսն է։ Ես հասկացել եմ, որ արտակարգ դրության չեղարկումից հետո սահմանափակումները՝ ելքի մուտքի,մնալու է։ Հստակեցում չկա, ինչ կետերով է արտակարգ դրությունը հանվելու»,-ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ