30 07 2020

Մանկատան 130 սանի մերժել են բնակարանի գնման վկայագիր տրամադրել. Բաթոյան



Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 30-ի նիստում որոշում կայացրեց բնակարանի գնման վկայագրեր տրամադրել 1991թ-ից առ 2019թ. ներառյալ ՀՀ պետական մանկատներից 18 տարեկանը լրանալու կապակցությամբ դուրս գրված ՀՀ քաղաքացի հանդիսացող այն շրջանավարտներին, որոնք չունեն սեփականության իրավունքով բնակտարածություն և բնակտարածություն չեն օտարել դիմելու պահին նախորդած 5 տարիների ընթացքում:

«Ունենք 130 մերժում, ուստի գտնում ենք որ այս իրավիճակում կարող ենք  24 քաղաքացու ևս տրամադրել աջակցությունը»,- ասաց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ