Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս 2018 թվականին իշխանափոխութոյւնից անմիջապես հետո կոչ էր արել զինվորներին ծնողներին այդ պահից սկսված չուղարկել հիգիենիկ պարագաներ, հագուստ, զինվորական կոշիկ, այն ամենը, ինչ պետությունը պարտավորված է տալ զինվորին։
«Մենք քննարկեցինք զինվորների ապահովման խնդիրները։ Ժամկետային զինծառայողների ծնողները ստիպված են իրենց երեխաներին ուղարկել տարբեր հիգիենայի պարագաներ, հագուստ, կոշիկներ։ Հարցը շատ խիստ դրել եմ ԳՇ ներկայացուցիչների առաջ։ Ժամկետային զինծառայողների հարգելի ծնողներ, դուք առանց այն էլ մեծ ծառայություն եք մատուցում հայրենիքին, երբ ձեր զավակներին ուղարկել եք հայոց բանակ՝ ծառայության։ Մեր պետությունը պարտավոր է ձեր երեխաներին ապահովել ամեն ինչով»,- ֆեյսբուքյան տեսաուղերձում ասել է Փաշինյանը։
Երկու տարի անց սակայն զինվորի մերձավորները շարունակում են տարբեր պարագաներ ուղարկել բանակ։
Yerevan.Today-ին զինվորներից մեկի տատիկը հայտնեց, որ Արցախում գտնվող թոռան համար պատրաստվում է զորամաս «տուլիկ» ուղարկել՝ հիգիենայի պարգաներ, ներքնազգեստ, զինվորական կոշիկներ․․․
Հարցին՝ արդյո՞ք որևէ արգելք չկա, քանի որ վարչապետն էր հորդորել զինվորների ընտանիքներին չուղարկել հիգիենիկ պարագաներ, հագուստ, քաղաքացին ասաց, որ գուցե զորամասում չեն տրամադրում, այդ պատճառով էլ զինվորն ուզել է տնից։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը