30 04 2020

Ովքեր են աջակցության 8-րդ ծրագրի նոր շահառուները․ ներկայացնում է նախարարը



Կառավարությունը հաստատել է կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման 15 ծրագիր: Այսօր ասուլիսի ժամանակ այդ մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերին նախարար Զարուհի Բաթոյանը՝ նշելով, որ ընդլայնվել է 8-րդ ծրագրի շահառուների ցանկը:

Թվարկելով համապատասխան ոլորտները՝ նա տեղեկացրեց, որ շուրջ 36 հազար նոր շահառու է ավելանում ծրագրում, որոնց ուղղված բյուջեն կազմում է ավելի քան 2 մլրդ դրամ:

Բաթոյանն ընդգծեց, որ հաճախ ունեցել են խնդիրներ, երբ քաղաքացիները հանդիսացել են շահառու, բայց կազմակերպությունն իր ոլորտը սխալ է ամրագրել ՊԵԿ շտեմարանում, որի հետևանքով խնդիրներ են առաջացել: Այդպիսի դեպքերի համար հնարավորություն կտրամադրվի, որպեսզի կազմակերպությունները ուղղումներ կատարեն և քաղաքացիները որևէ խնդիր չունենան:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ